00:00:00

Հույս ունեմ, ԱՄՆ հայ համայնքը Նիկոլի դեսպան Մակունցին կվերաբերվի որպես բարևազուրկի. Ռուբեն Մելիքյան

17:44, 21 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Նոր նկատեցի, որ ԱՄՆ Հայաստանի վայ-դեսպան Լիլիթ Մակունցը թվիթերում հրապարակել է լուսանկար՝ իբրև Ամերիկայի հայ փաստաբանների միության ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Նախ, տարակուսած եմ, քանի որ շատ լավ եմ ճանաչում ՀՓՄ (ArmenBar) ղեկավար կազմին, նրանց հետ կազմակերպել եմ ՀՓՄ տարեկան համաժողովը Շուշիում 2018 թվականին, և այս լուսանկարում ՀՓՄ ոչ մի ծանոթ անդամ չնկատեցի։ Ու՞մ հետ է, ի վերջո, հանդիպել Մակունցը։ ՀԳ. Ասեմ շատ ուղիղ. հույս ունեմ, որ ԱՄՆ հայ համայնքը նիկոլի դեսպան Մակունցին կվերաբերվի որպես բարևազուրկի»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր