00:00:00

ԱՀԿ-ը վերսկսել է Sputnik V-ի հաստատման ընթացակարգը․ «Ազատություն»

17:39, 21 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերսկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործման հաստատման ընթացակարգը, նշում է կազմակերպությունը: Sputnik V-ի թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ պատվաստանյութերի նախաորակավորման գործընթացն «ընթանում է ժամանակացույցին համապատասխան և մտնում է վերջին փուլ»: ԱՀԿ տեսուչների խումբը շուտով կայցելի Ռուսաստան՝ բոլոր անհրաժեշտ ստուգումներն իրականացնելու և փաստաթղթեր կազմելու համար, ասվում է հաղորդագրությունում: Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը, որը ներգրավված է Sputnik V-ի բաշխման գործընթացում, ակնկալում է, որ պատվաստանյութը կհաստատվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՀԿ-ը դադարեցրել է Sputnik V-ի հաստատման գործընթացը: Պատճառը պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում խախտումներն էին: Թե որ գործարանի մասին էր խոսքը, չէր նշվում: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, ինչպես այսօր հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, կարող է 2022 թվականի առաջին եռամսյակում սկսել Sputnik V-ի փորձաքննությունը, եթե մինչև նոյեմբերի վերջ ստանա բացակայող տվյալները։ Գործակալության որոշումը պատվաստանյութի վերաբերյալ մինչև ընթացիկ տարվա ավարտը ոչ կերպ հնարավոր չէ, ասել է աղբյուրը: Աղբյուր՝ «Ազատություն»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր