00:00:00

Դալար գյուղում սպանություն կատարողի տունը հրկիզելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

20:46, 20 հոկտեմբեր 2021 Իրավական

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս որպես կասկածյալ ներգրավված է հոկտեմբերի 16-ին Վարդան Պետրոսյանի, Գրիգոր Պետրոսյանի և այլ անձանց հետո միասին համագյուղացի Սերյոժա Սիմոնյանի տունը հրկիզելու փաստով: Նշված փաստով  ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կայքի տեղեկություններով՝ հրկիզված տան տերն այդ օրը սպանել էր համագյուղացուն, ով  Գ. Վ. և Գ. Պետրոսյանների ազգականն էր: Պետրոսյաններն էլ գյուղում համարվում են հարգված անձինք ու երբևէ առնչություն չեն ունեցել քրեական որևէ պատմության մեջ, իսկ այս քայլին գնացել են, երբ իմացել են, թե ով է սպանել իրենց ազգականին: Կայքի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանը ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր