00:00:00

Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է Սախարովի անվան մրցանակ

22:39, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակին: Մրցանակը նրան շնորհել է Եվրախորհրդարանը: Այս մասին հայտնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, գրում է vesti.ru-ն: Դափնեկիրը ստանում է դիպլոմ, ինչպես նաև 50 000 եվրոյի չեկ: Մրցանակը տրվում է այն մարդկանց, որոնք բացառիկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների համար պայքարում: Այն ստեղծվել է Եվրախորհրդարանի կողմից դեռ 1988 թվականին: Մրցանակը կոչվում է ի պատիվ խորհրդային ֆիզիկոսի, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր