00:00:00

Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

21:49, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միմյանց ներկայացնելով նաեւ հարցերի լուծման իրենց դիրքորոշումները: Իշխան Սաղաթելյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարեւոր դերակատարության համար: Երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը: Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են միջխորհրդարանական եւ միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր