00:00:00

Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը

21:37, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Թուրքիայի Սամսուն քաղաքում ադրբեջանցի գործարարի եւ նրա կնոջ վրա հարձակվել է պիտբուլ ցեղատեսակի շուն է հարձակվել: Շունը կծել է 35-ամյա Արիֆ Շեհրիի քիթը: Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ թուրքական մամուլին հղումով, ձեռնարկատերը եւ նրա կինը՝ Ֆարդինա Շեհրին, աշխատանքի էին գնում, երբ շունը հարձակվեց նրանց վրա: Տղամարդը նշել է, որ պիտբուլը փողոցում կայանված ավտոմեքենաներից մեկում էր՝ առանց դնչկալի եւ վազակապի: «Ֆարդինան, տեսնելով շանը, վախեցավ եւ գնաց մի կողմ, բայց շան տերն ասաց, որ վախենալու կարիք չկա, շունը չի կծում: Կնոջս պաշտպանելու համար ես գնացի շան կողմը, բայց կենդանին հանկարծակի հարձակվեց ինձ վրա եւ կծեց քիթս: Ես ուշքի եկա, երբ դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսեցին փնտրել քթիս պոկված հատված»,- պատմում է Ա. Շեհրին: Ադրբեջանցի գործարարը հոսպիտալացվել է, նա արդեն վիրահատվել է: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր