00:00:00

Գյումրի Երևան ճանապարհին առավոտյան վթարը կապ չունի «Տրանս Ակնթարթի» հետ

21:10, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Վաղ առավոտյան Գյումրի Երևան մայրուղու վրա տեղի ունեցած դժբախտ պատահարը որևէ առնչություն չունի Գյումրի Երևան կանոնավոր երթուղին սպասարկող կազմակերպության` Տրանս Ակնթարթի հետ։ Այս մասին առավոտյան ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիզա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում էր գրել։ Մինչև այս պահը իրավապահ մարմիններից հստակ տեղեկատվություն չկա, թե վթարի ենթարկված մեքենան որևէ ընկերության հաշվեկշռում է, կամ անհատի սեփականություն է համարվում, այստեղից էլ Տրանս Ակնթարթի ծառայություններից օգտվող ուղևորների մոտ թյուրըմբռնում կա, այս մասին irakanum.am-ին փոխանցեց Տրանս Ակնթարթի հանրային կապերի պատասխանատու Լիզա Գասպարյանը. «Զարմանալի է, որ ամբողջ երկրում չկա մեկ կոմպետենտ կառույց, որը մինչ այս պահը կհետաքններ ու պաշտոնապես կտեղեկացներ հասարակությանը դեպքի իսկության մասին։ Բոլորն իրենց մտահոգություններով դիմում են մեզ, թե արդյոք այն մեր ընկերության հետ կապ ունի, ևս մեկ անգամ փաստեմ, որ Տրանս Ակնթարթը որևէ առնչություն չունի տեղի ունեցածով և այս թյուրըմբռնումը վնասում է մեր կամպանիայի գործարար իմիջին։ Մենք ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Շատ դժբախտ դեպք է տեղի ունեցել և զարմանալի է, որ այս փոքր քաղաքում չեն կարողանում մինչև այս պահը պատշաճ իրազեկում անել դեպքի հետ կապված։ Ի հավելում, նշեմ, որ արդեն 3 տարի է, ինչ մեր ընկերությունը նախարարության թույլտվությամբ հրաժարվել է ԳԱԶԵԼ մակնիշի մեքենաներից և կանոնավոր երթուղին սպասարկում ենք երկիր ներմուծված նոր ու անվտանգ Ford Transit մակնիշի մեքենաներով։ Շատ կարևոր է 2 եզրույթներ հստակեցնել`Գյումրի Երեւան մայրուղի և Գյումրի Երևան երթուղի` մայրուղու վրա տեղի ունեցած որևէ դեպք առանց հստակեցնելու պետք չէ կապել երթուղին սպասարկող կազմակերպության հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր