00:00:00

Եվրոյի գոտում գնաճը սեպտեմբերին ռեկորդ է սահմանել 2008 թվականի ճգնաժամից ի վեր

20:32, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Եվրոյի գոտում գնաճը սեպտեմբերին ավելացել է տարեկան հաշվարկով 3,4 տոկոսով՝ ռեկորդ սահմանելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պահից ի վեր: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի Eurostat վիճակագրական գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ օգոստոսին եվրոգոտում գնաճը կազմել է տարեկան 3 տոկոս, 2020 թվականի սեպտեմբերին ունեցել է 0,3 տոկոս գնանկում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ING բանկի փորձագետ Քոլին Ստոսը, եվրոյի գոտում և Եվրամիությունում գնաճի մեծացումը «սպասելի բնույթ է կրում, մասնավորապես, համավարակից տուժած ձեռնարկություններին պետական օգնության զանգվածային տրամադրման և Եվրահանձնաժողովի վերականգնման հիմնադրամների գծով օգնության բաշխման կապակցությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր