00:00:00

Վրաստանում 4-րդ մարդուն են ձերբակալել Սաակաշվիլիի՝ սահմանի անօրինական հատման գործով

19:25, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ սահմանի անօրինական հատման մասին գործի հետաքննության շրջանակում 4-րդ կասկածյալին են ձերբակալել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը: «Ոստիկանությունը Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետաքննության շրջանակում ևս մեկ մարդու է ձերբակալել՝ հանցագործության քողարկման մեղադրանքով: Դատարանի որոշմամբ՝ որպես մեղադրյալ ձերբակալվել է 1989 թվականի ծնված Գ.Ն.-ն: Նույն մեղադրանքով իրավապահներն ավելի վաղ երեք մարդու էին ձերբակալել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր