00:00:00

Ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

19:05, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Նյու Յորքի վիրաբույժները հաջողությամբ վիրահատություն են անցկացրել՝ գենավերափոխված խոզի երիկամ փոխպատվաստելով մարդուն. օրգանը նորմալ է գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է New York Times թերթը: Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնթհոմերի խոսքով, որը կատարել է վիրահատությունը, երիկամը մարդուն է փոխպատվաստվել արհեստական շնչառության սարքի կիրառմամբ. այդ մարդու ուղեղը մահացել էր: Այն «գրեթե անմիջապես» սկսել է մեզ և կենսագործունեության նյութեր արտադրել, պատմել է բժիշկը: Մոնթհոմերի կարծիքով, գենավերափոխված խոզերը «պոտենցիալ կերպով կարող են օրգանների կայուն և վերականգնվող արբյուր լինել»: «Սա հսկայական բեկում է: Շատ մեծ ձեռքբերում է: Բայց մենք դեռևս պետք է ավելի շատ բան իմանանք օրգանի աշխատանքի տևողության վերաբերյալ»,-հայտարարել է փոխպատվաստման վիրաբուժության պրոֆեսորը, որը մասնակցել է հետազոտությանը: Ինչպես գրում է հրատարակությունը, եթե գիտնականները գտնեն մարդու փոխպատվաստման համար համապատասխանող խոզերի օրգաններ բուծելու եղանակը, ապա դա լուծում կդառնար փոխպատվաստման հերթի մեջ գտնվող 100 հազար ամերիկացիների համար, որոնց 90 տոկոսը հենց երիկամի կարիք ունի: Թերթն ընդգծում է, որ հետազոտության արդյունքները դեռ փորձագիտական գնահատում չեն անցել և չեն հրապարակվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր