00:00:00

«Հայելու մեջ իրեն չի ճանաչել»․ կորոնավիրուսը փոխել է Ալեքսանդր Դյաչենկոյի արտաքինը

03:49, 20 հոկտեմբեր 2021 Շոուբիզնես

«Կանանց ինտուիցիան» ֆիլմի աստղը խոստովանել է, որ հիվանդությունն ազդել է իր վրա, այդ թվում՝ էմոցիոնալ առումով։ Դյաչենկոն դեպրեսիայի եզրին է։ Դերասան Ալեքսանդր Դյաչենկոն պատմել է, որ կորոնավիրուսով հիվանդանալուց հետո չի կարող վերականգնել նախկին քաշը եւ իրեն հայելու մեջ չի ճանաչում։ Հիվանդությունն ազդել է ոչ միայն արտիստի արտաքինի, այլեւ նրա հոգեկան վիճակի վրա։ Ամռան սկզբին Դյաչենկոն հոսպիտալացվել էր COVID-19-ով։ Վարակը նա շատ ծանր է տարել, գրեթե ամբողջ ժամանակ պառկած է եղել, քանի որ ոտքերը ցավում էին։ Ակտիվության բացարձակ բացակայության պատճառով սկսել է ավելորդ կիլոգրամներ հավաքել։ «Հորմոնալ թերապիան նույնպես ուժեղ հետք է թողել արտաքին տեսքի վրա՝ գումարած տասը կիլոգրամ, այտուցված դեմքը։ Դիետան եւ սպորտն առանձնապես չեն օգնում։ Երկար ժամանակ հայելու մեջ ինձ չէի ճանաչում», - իր ապրումներով կիսվել է Դյաչենկոն։ Դերասանի խոսքով՝ կորոնավիրուսի «նենգությունը» գլխուղեղում նեյրոնային կապերի դեգեներացիան է, ինչի պատճառով հաճախ հիվանդների մոտ դեպրեսիա է առաջանում: Այդպես է եղել նաեւ նրա հետ։ Նա հիշել է իր կյանքւոմ տեղի ունեցած ամեն վատ բան։ Արտիստը խոստովանում է՝ նրա համար երբեմն դժվար է մտքերն արտահայտելիս բառեր ընտրելը։ «Ստիպված էի երկար պայքարել ասթենիկ համախտանիշի դեմ. միայն 15-20 վայրկյան կարող էի կանգնել, այնուհետեւ զնգոց ականջներումս եւ կրկին ուղեկցում էին անկողին։ Երբ դուրս գրվեցի հիվանդանոցից, ինձ դեպի տաքսի տարան սայլակով», կիսվել է Դյաչենկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր