00:00:00

Լրատվամիջոցները հայտնել են՝ բաժանվելուց հետո քանի միլիոն դոլար է Քիմ Քարդաշյանը վճարել Քանյե Ուեսթին

02:45, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, կանխիկ 20 մլն դոլար վճարել, որպեսզի Հիդեն Հիլզում գտնվող նրանց առաձնատունն իրեն մնա: Ինչպես գրում է Daily Mail-ը, 40-ամյա Քարդաշյանը բացի այդ հավելյալ 3 մլն դոլար է վճարել տան ներսում գտնվող իրերի համար: Նախկին զույգն ունի արվեստի գործերի տպավորիչ հավաքածու, որը հավաքել է համատեղ կյանքի ընթացքում: Նշվում է, որ 44-ամյա ռեփերը պաշտոնապես հրաժարվել է  սեփականության իր իրավունքից, ինչի արդյունքում նրա նախկին կինը դարձել է յոթ տարի առաջ միասին ձեռք բերած անշարժ գույքի միակ սեփականատերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր