00:00:00

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել

01:29, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ղրղզստանը «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով զբաղեցրել է առաջին տեղը, իսկ Հայաստանը՝ երրորդ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան -Մինսկ- Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի խոսքով՝ հավելվածի օգտագործողների թիվը, գործարկվելուց ի վեր, գերազանցել է մեկ միլիոն մարդու նշագիծը: «Մեր ծրագրի ներբեռնումների թվով առաջին տեղը զբաղեցրել է Ղրղզստանը: Այնտեղ մեր ծրագրից արդեն օգտվել է մոտ 400 հազար մարդ: Հետեւաբար, պատահական չէ, որ մեր ծրագրի միլիոներորդ օգտատերը նույնպես այս երկրի բնակիչ է: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսը, իսկ երրորդը` Հայաստանը», - ասել է Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր