00:00:00

Իսրայելը մտադիր է մոտ 1,5 մլրդ դոլար հատկացնել իր ԶՈՒ-ին` Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր հարվածներին նախապատրաստելու համար. լրատվամիջոցներ

00:39, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Իսրայելը մտադիր է 5 միլիարդ շեքել (մոտ 1,5 միլիարդ դոլար) հատկացնել իր զինված ուժերին` Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր հարվածներին նախապատրաստելու համար: Այս հայտարարությունն արել է Իսրայելի 12-րդ ալիքը, գրում է timesofisrael.com-ը: Միջոցները նախատեսված են տարբեր տեսակի ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և զենքի յուրահատուկ տեսակներ գնելու համար, որոնք անհրաժեշտ են ստորգետնյա ամրացված օբյեկտների վրա հարձակման համար, պնդում է հեռուստաալիքը: Հոկտեմբերի 10-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել էր, որ «Իսրայելի պարտականությունն է ոչ թե խոսքով, այլ գործով համոզվել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»: Հոկտեմբերի 13-ին Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Իրանի հետ բանակցությունների յուրաքանչյուր ուշացում Թեհրանին մոտեցնում է միջուկայինհ զենքի զարգացմանը և որ Իսրայելը «իրեն իրավունք է վերապահում գործել ցանկացած պահի և ցանկացած ձևով», ինչը, նրա խոսքերով, հրեական պետության «ոչ միայն իրավունք է, այլև պատասխանատվությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր