00:00:00

Մյունխենի օդանավակայանում առգրավվել է 1,2 տոննա թմրանյութ

00:09, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Գերմանացի մաքսավորները Մյունխենի օդանավակայանում առգրավել են մոտ 1,2 տոննա Catha-ի տերեւներ՝ թմրանյութ, որն ուժեղ հոգեմետ ազդեցություն ունի, տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։ Նշվում է, որ ապրանքը փաթեթավորված էր բեռների խմբաքանակի մեջ եւ գրանցված էր որպես «զարդարանք սեղանի համար»։ Ուղեբեռն ուղարկված էր Դուբայից եւ պետք է հասցվեր ԱՄՆ։ «Սա առգրավված Catha-ի ամենամեծ ծավալն է Մյունխենի օդանավակայանի հիմնադրման պահից»,- ասել է մաքսային վարչության ներկայացուցիչ Թոմաս Մայսթերը։ Ներկայում վարվում է հետաքննություն՝ պարզելու համար, թե ովքեր են առաքիչն ու ստացողը։ Catha-ի տերեւներն ու ճյուղերի ծայրերը, որոնք արբեցնող ազդեցություն ունեն, արգելված են Գերմանիայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր