Բաքվից Հայաստան են վերադառնում գերության մեջ գտնվող 5 անձինք.
1. Ամբարդանյան Մելս Կարապետի
2. Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3. Մանուկյան Ժորա Վանոյի
4.Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5.Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Ավելի վաղ Irakanum.am-ը գրել էր, որ մոտ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։
Գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։