00:00:00

ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից. Նա տեղափոխվել է ՔԿԾ

21:49, 19 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա նշանակվել է ՔԿԾ պետի առաջին տեղակալ։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Արտակ Հարությունյանը, որը նշանակվել էր ՔԿԾ նախկին պետ Արթուր Գոյունյանի կողմից։ ՔԿԾ նորանշանակ պետն արդեն իսկ Ամբակում Գրիգորյանին ներկայացրել է կոլեկտիվին։ Նշենք, որ մյուս տեղակալը՝ Թադեւոս Նալբանդյանը, եւս ՔԿԾ է տեղափոխվել Քննչական կոմիտեից, որտեղ զբաղեցնում էր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնը։ Այժմ Արարատի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Կարեն Թադևոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր