00:00:00

Նախարար Անդրեասյանը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել Արդարադատության ակադեմիայում

21:44, 19 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում հանդիպել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ծանոթացել կառույցի խնդիրներին: ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել է նաև դատաիրավական ոլորտը համակարգող փոխնախարար, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկվել են դատավորների թեկնածուների ընտրությանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Նախարարություն-Ակադեմիա համագործակցության խորացման ուղղություններին։ Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանն ու ռեկտոր Առաքելյանը շրջայց են կատարել Ակադեմիայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր