00:00:00

30 հոգու հարցաքննել են, բայց որտեղի՞ց գտնեն գոնե մի մարդ, որը կասի՝ ինձ կաշառք են առաջարկել. Առուշ Առուշանյանի հայր

21:32, 19 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Սա իրենց կողմից հերթական սադրանքն է, ինչ կարող եմ ասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի համայնքապետ ընտրված Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին: Նշենք, որ ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Գորիս համայնքում ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրակաշառք տալու եւ ստանալու քրեական գործը, որն առնչվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին։ Նա այս պահին քրեական գործով որեւէ քրեադատավարական կարգավիճակ չունի։ «Իրենք մի 30 հոգու հարցաքննել են, բայց որտեղի՞ց կարող են գոնե մի մարդ գտնել, որը կասի՝ ինձ կաշառք են առաջարկել, ոչ թե տվել են, այլ գոնե առաջարկել են»,-ասաց նա: Հարցին, թե այսինքն անգամ որպես բարեգործություն գումար չի բաժանվել, Գագիկ Առուշանյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ավելին ասեմ, որ երբ ես մտնում եմ քաղաք, ամենահիվանդ կմ ամենաչքավոր մարդը, որոնք մեքենան ճանաչում են, մոտենում են, այդ մարդիկ, որ եկել են շտաբ, ես իրենց ասել եմ՝ չի կարելի, եթե տամ, կմտածեն կաշառք է: Այն մարդիկ, որոնց միշտ եմ տվել, իրենց էլ ամբողջ ընտրարշավի ժամանակ, եւ ընտրությունների ժամանակ մի լումա փող չեմ տվել: Նման բան չի եղել: Իրենք էլ հասկացել են: Այդ մարդիկ ավելի մակարդակով են, քան այն մարդիկ, որոնք մեզ ընտրակաշառքի մեջ մեղադրում են: Թող մեղադրեն, դա իրենց գործն է, իրենց շանտաժն է»: Հիշեցնենք` Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համաձայն Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Այդ հիմնավորմամբ դատարանը խուզարկության թույլտվություն էր տվել` ընտրության օրը շտաբում խուզարկություն անցկացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր