00:00:00

Ռազմական համալսարանում հիշատակի միջոցառում է անցկացվել՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացածներին

21:25, 19 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների՝ հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Միջոցառման ընթացքում Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի տեսակոնֆերանսի սրահը և լսարաններից մեկն անվանակոչվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած սպաներ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ, գնդապետ Արթուր Սարգսյանի և փոխգնդապետ Արման Դրմեյանի անուններով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր