00:00:00

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը

17:29, 19 հոկտեմբեր 2021 Իրավական

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը: Ինչպես հաղորդվել էր, նախորդ նիստին նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լքեց նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան դատավորի գործողությունների դեմ: Երբ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանի երկու միջնորդությունները, Լուսինե Սահակյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ գործի բազմաթիվ հատորներից ստացել է ընդամենը մի քանի փաստաթուղթ: 128 հատորին ծանոթանալու համար փաստաբանին տրվեց մի քանի օր: Գործընթացին Սահակյանի մասնակցության պահից դատավոր Դանիբեկյանը փաստացի փաստաբանին զրկում է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից: Ընդ որում, ըստ դատավորի, քանի որ փաստաբանը դրանք երբեք փոստով չի ստացել, նա կարող է դա անել դատարանում: Ի նշան բողոքի՝ փաստաբանը լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ հեռանում է, քանի դեռ դատարանը նրան չի տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Դանիբեկյանի սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառով դատավարությունը լքել էր Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Արմեն Գեւորգյանը եւս դատարանին մեղադրել էր կողմնակալության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր