00:00:00

Կրակոցներ Աբովյանում

04:52, 19 հոկտեմբեր 2021 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Կոտայքի բաժին  անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները, ձեռնակելով անհրաժեշտ օպերատիվ գործողություններ, պարզել են, որ այդ օրը, ժամը 16։30-ի սահմաններում նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ՝ 39-ամյա Լյուդմիլա Ա-ի ուղղությամբ։ Աղբյուրը հայտնում է, որ վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։ Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները տաք հետքերով հայտնաբերել են Վազգեն Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակը։
Կայքի տեղեկություններով՝ Վազգեն Մ-ն և Լյուդմիլա Ա-ն նախկին ամուսիններ են և աշխատում են ՍՊԸ-ներից մեկում. Վազգեն Մ-ն՝ որպես օպերատոր, իսկ Լյուդմիլա Ա-ն՝ որպես որակավարող։
Մանրամասները՝ սկզբնաղյուր կայքում։
Աղբյուր՝ SHAMSHYAN.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր