00:00:00

Ոստիկանությունը պատվաստման կեղծ հավաստագրեր տրամադրելու 7 դեպք է արձանագրել

00:45, 19 հոկտեմբեր 2021 Իրավական

Արձանագրվել է COVID-19 համավարակի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու 7 դեպք։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։ Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ 1-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 6 դեպքով նյութեր են նախապատրաստվում։ Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ հավաստագրեր տրամադրելու 9 դեպք է բացահայտել։ Այնուհետեւ ԱԱԾ-ն հայտնեց, որ մի խումբ բուժաշխատողներ ավելի քան 700 քաղաքացու համար COVID-19-ի դեմ պատվաստավելու կեղծ փաստաթղթեր են ձեւակերպել։ Պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր