00:00:00

Գյումրիում երրորդ արդյունքն է գրանցել Վարդևան Հակոբյանը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

22:59, 18 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների ավելի քան տասը տոկոս մասնաբաժնով Գյումրիում երրորդ արդյունքն է գրանցել  «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության Շիրակի մարզի համակարգող, «Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ծառայության հիմնադիր Վարդևան Հակոբյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։ «Մեր գործընկերն ընտրություններին մասնակցել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մանդատով: Չտիրապետելով վարչական ռեսուրսի, նյութական խոշոր միջոցների, Վարդևան Հակոբյանն ապացուցեց, որ հաղթող թեկնածու է, քաղաքի կյանքը որակապես բարելավելու ունակ ուժ: Վարդևան Հակոբյանի հաջողությունը հստակ ցուցանում է, որ ի շահ երկրի, ի շահ մեր համայնքների կայուն զարգացման, պահեստազորի սպաները պարտավոր են հանդես գալ քաղաքացիականության  ակտիվ դիրքերից, վստահորեն ներգրավվել համապետական և ՏԻՄ, այդ թվում ապագայում կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Մեր շնորհավորանքները Վարդևան Հակոբյանին, Արա Զոհրաբյանին, մեզ բոլորիս»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր