00:00:00

«Մեր առջև ծառացած է մարտահրավեր». Մերկելը միգրացիայի հետ կապված իրադրությունը համեմատել է 2015-ի ճգնաժամի հետ

22:37, 18 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Եվրամիությունում միգրացիայի հետ կապված ներկայիս իրադրությունը տարբերվում է 2015 թվականի ճգնաժամից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մեր առջև ծառացած է միգրացիայի հետ կապված մարտահրավերը: Իրադրությունը տարբերվում է 2015 թվականին եղած իրավիճակից, բայց միգրացիայի հարցն առաջվա պես մնում Է չլուծված: Սա խնդիր Է, որը ծառացած Է մեր առջև»,-հայտարարել է Մերկելը՝ հանդես գալով Բելգիայի վարչապետ Քսավիե Բետելի հետ մամուլի ասուլիսում: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ նշել է, որ Մինսկն այլևս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արևմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Դրա հետ մեկտեղ CNN-ին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը հերքել է ենթադրություններն այն մասին, որ բելառուսական կողմն օգտագործում է Եվրամիության սահմանի վրա ստեղծված միգրացիոն ճգնաժամը, որպեսզի ԵՄ-ից վրեժ լուծի պատժամիջոցների քաղաքականության, ինչպես նաև այն բանի համար, որ այնտեղ իրենց մոտ ընդունում են բելառուս ընդդիմադիրներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր