00:00:00

Չեմ կարծում, թե կգտնվեն այդպիսի ուժեր, որ կցանկանան մեզ հետ կոալիցիա կազմել. Գյումրիում համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածու

21:59, 18 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Չեմ բացառում, բայց այս պահին չեմ կարող պատասխանել, տեսնենք, թե ինչպես կստացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը: «Մենք քանի անգամ հայտարարել ենք, որ  ՔՊ-ի հետ չենք կազմելու կոալիցիա, չենք բացառում համագործակցությունը մյուս ուժերի հետ, եթե ցանկանան մեզ հետ համագործակցել, որովհետեւ այդպիսի արմատական ընդդիմություն ես չեմ տեսնում մեր դաշտում: Մենք արմատական ընդդիմություն ենք եւ եթե որեւէ ուժ ցանկանա մեզ հետ կոալիցիա կազմել, մենք բնականաբար, կողջունենք, բայց չեմ կարծում, թե կգտնվեն այդպիսի ուժեր: Հասկանալի է, որ այս պահին բոլորն էլ ուզում են իշխանություն դառնալ, իշխանության հետ կոալիցիա կազմել»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք նորընտիր ավագանու նիստում ՀՀԿ-ն առաջադրելու է համայնքապետի թեկնածու, Ղուկասյանը հստակ պատասխան չտվեց. «Ընթացքը ցույց կտա: Դեռ չենք քննարկելի»: Նա խոստովանեց, որ ընտրության արդյունքներն իր համար սպասելի չէին. «Հաստատ համոզված էի, որ ժողովուրդն այսքան ձայն չի տա ՔՊ-ին: բայց այնտեղ շատ պատճառներ կան, որոնց հիման վրա այդ ձայները ստացան: Բոլորդ տեսաք, թե ինչ վարչական ռեսուրս կիրառվեց՝ խախտելով ընտրական օրենսգրգի տարբեր դրույթներ»: Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն «Բալասանյան» դաշինքը ստացել է  ձայների 36․58 տոկոսը,  ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր