00:00:00

Բայդենն ու կինը խախտել են Վաշինգտոնի քաղաքապետի պահանջը

21:53, 18 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու կինը՝ Ջիլլը, խախտել են Վաշինգտոնի քաղաքապետի պահանջը, որի համաձայն, մարդիկ պարտավոր են բժշկական պաշտպանիչ դիմակներ կրել հաստատություններում՝ անկախ այն բանից, թե նրանք ունեն արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումներ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սոցցանցերի տեսագրությունը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Բայդենը վաշինգտոնյան ռեստորանի սրահով անցնում առանց դիմակի՝ շրջապատված դիմակավոր պահակախմբով և հաստատության աշխատակիցներով, որոնց դեմքին դիմակ կա: Ընդ որում՝ Բայդենը բժշկական դիմակը պահել է ձեռքին: Հեռուստաալիքի տվյալներով՝ հաստատությունների կողմից պահանջը խախտելու համար ենթադրվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ՝ տուգանքից մինչև զրկում լիցենզիայից: Սակայն քաղաքագլխի կատարողական հրամանագրի համաձայն, դրա դրույթները չեն տարածվում «դաշնային կառավարության անձանց վրա… այն դեպքում, երբ այդ մարդիկ գտնվում են ծառայողական պարտականությունների կատարման մեջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր