00:00:00

Գյումրին սթափեցնող ապտակ հասցրեց գործող իշխանությանը. Գյումրին կռնա

20:16, 18 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ցածր մասնակցությունն ապացուցեց, որ քաղաքական ներկա մշակույթը սպառված է, իսկ նոր, իրական ազգայինի համար սերմը դեռ չի հասունացել: Մենք այս ամբողջը գիտակցում էինք, սակայն ոչ մի պարագայում չշեղվեցինք մեր գաղափարական ուղուց, չնայած որ «Ձեն» ապահովելու մեխանիզմը հստակ էր ողջ քարոզարշավի ընթացքում:
«Ազգային Արժեք» Ակումբը, իր գործընկերների հետ, վճռական համառությամբ շարժվելու է քաղաքակրթական իր ճանապարհով, որովհետև ցանված գաղափարական սերմերը հասունանալուց հետո միայն կարող են պտուղ տալ:
Մյուս կողմից նաև ուրախ ենք, որ Գյումրին սթափեցնող ապտակ հասցրեց երկրի գործող իշխանություններին, ու վստահ ենք՝ նմանատիպ ապտակ կուղղի նաև քաղաքայիններին, եթե վերջիններս փորձեն առաջիկայում ինչ-որ համաձայնության մեջ մտնել միմյանց հետ՝ Գյումրիի նոր քաղաքապետի ընտրության հարցում:
Մենք սկսել ենք Գյումրիից և հաստատապես շարունակելու ենք մեր ընթացքը...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր