00:00:00

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

20:04, 18 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հանրապետությունում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +18+20։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+13, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +16+18, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+12, Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14, Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+12, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+20, Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+22, Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+22, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 4+6, ցերեկը՝ +18+21, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15, Արցախում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր