«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը հանդիպում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

Միությունից հայտնում են, որ քննարկվել են երկրի անվտանգային խնդիրներին, տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելուն, երկրի ներսում առկա լարված բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելուն, Սփյուռքի ներուժն արդյունավետորեն օգտագործելուն առնչվող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպումը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ նախատեսված հանդիպումների շարքից հերթականն էր: