00:00:00

Ռուսաստանը ուժեղ երկիր է, բայց ոչ մեկի համար վտանգ չի ներկայացում. Պեսկով

17:50, 18 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ռուսաստանը ուժեղ երկիր է, որը գործընկերների է փնտրում ԵՄ-ում և ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը France 5 հեռուստաալիքի «Վլադիմիր Պուտին. խաղի տերը» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում: Այսպես նա պատասխանել է լրագրողի հարցին՝ ցանկանում է արդյոք Ռուսաստանը, որ Եվրոպան բաժանվի: «Մենք բոլորովին հետքրքրված չենք դրանում: Մենք հետարքրված ենք նրանում, որ Եվրոպայի երկրները բարգավաճեն, սակայն բոլորը լինեն մեկը մյուսից անկախ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Լրագրողը մտավախություն է հայտնել նաև Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի «կուտակման» պատճառով: Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայում կարող են հասկանալ նման մտքերը, սակայն կոչ է արել ուսումնասիրել առկա իրավիճակի մասին տեղեկությունը: Մասնավորապես, ինչպես Պեսկովը նշել է, ռուսական զորքերի տեղաշարժից առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր