00:00:00

«Իբր Առուշ Առուշանյանի հայրը ընտրակաշառք է բաժանել». Փաստաբանը մանրամասնեց, թե ինչու են իրավապահները ներխուժել շտաբ

21:31, 17 հոկտեմբեր 2021 Իրավական

Ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնեց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: «Ոստիկանության  կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի  16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան եւ խուզարկություն կատարեն, երբ  գործը հարուցվել է հոկտեմբերի  16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Խուզարկման թույլատրությունը առկա է, հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց նա: Փաստաբանը նշեց, որ այս պահին խուզարկություն է կատարվում շտաբում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին: Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր