00:00:00

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա

20:59, 17 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Այս մասին «Новости Грузия-ի փոխանցմամբ՝ հայտնում են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։ Անկարայում կանցկացվի ամենամյա եռակողմ հանդիպում Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին գործերով հանձնաժողովների ներկայացուցիչների միջեւ: Կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության օրակարգը, Սեւծովյան տարածաշրջանի մարտահրավերները, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հնարավորությունները: Տեղի կունենան նաեւ երկկողմանի հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի, Վրաստանի բարեկամության խմբի ղեկավարի, արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամների հետ. կքննարկվեն թուրք-վրացական ռազմավարական գործընկերության հարցերն ու օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների խորացումը: Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դա երեք երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների իններորդ հանդիպումն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր