00:00:00

Արեւմտյան Հռոմեական կայսրության յուրաքանչյուր չորս կայսրերից միայն մեկն է բնական պատճառներով մահացել

13:53, 17 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Գտածոն հայտնաբերել են հին հռոմեական Հերկուլանում քաղաքի տարածքում` հնագիտական առաքելության ժամանակ: Հնագետներին հաջողվել է գտնել քառասունամյա տղամարդու կմախք, որը փախել է հրեշավոր աղետից, որն ավերել է Պոմպեյ եւ Հերկուլանում քաղաքները մեր թվարկության 79-ին: Իտալիայի մշակույթի նախարարը գտածոն անվանել է «սենսացիոն», հայտնում է Planet-today-ը: Հիշեցնենք, որ 79-ին տեղի ունեցած ողբերգական աղետը խլել է մի քանի հազար մարդու կյանք եւ ոչնչացրել է մի քանի հին հռոմեական քաղաքներ, փոքր գյուղեր եւ տասնյակ առանձնատներ, որոնք եղել են հրաբխի ստորոտին: Ըստ գիտնականների հաշվարկների՝ Վեզուվը թողարկել է ջերմային էներգիա, որը մի քանի անգամ ավելի հզոր է, քան Հիրոսիմայում պայթած ատոմային ռումբը: Հրաբուխը ժայթքել է հազարավոր խորանարդ մետր քարեր, ամպեր, մոխիր, ծուխ եւ լավա: Տաք ծխի ելքի բարձրությունը հասել է ավելի քան երեսուն կիլոմետրի: Գիտնականները պարզել են, որ երեք քաղաքների առնվազն տասնվեց հազար բնակիչներ մահացել են աղետի հետեւանքով: Երկրաբաններն իրենց վերջին ուսումնասիրության ընթացքում որոշել են ժայթքման տեւողությունը: Նրանց հաշվարկներով՝ քաղաքները ոչնչացել են 24 ժամվա ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր