00:00:00

Վլադիկավկազի ուղղիչ գաղութում տեղի ունեցած անկարգություններին մոտ 200 բանտարկյալ է մասնակցել

22:31, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Վլադիկավկազի ուղղիչ գաղութում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է մոտ 200 բանտարկյալ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի քննչական կոմիտեի քննչական վարչությանը: Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ ուժայինները ճնշել են Վլադիկավկազի №1 ուղղիչ գաղութի անկարգությունները, որտեղ մոտ 600 մարդ է գտնվում: Անկարգությունները կազմակերպել են գաղութի պատժախցում գտնվող երկու բանտարկյալներ: Դաշնային քրեակատարողական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ Հյուսիսային Օսեթիայի №1 ուղղիչ գաղութում իրավիճակը կայունացել է, անկարգություններից հետեւանքով զոհեր չկան: Քննչական կոմիտեն հայտարարել է անկարգությունների փաստով քրեական գործ հարուցելու մասին: Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հատուկջոկատայիններինները միջոցներ են ձեռնարկել կարգուկանոնը վերականգնելու համար, տուժածներ չկան: «Այս պահին կատարվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է», - ընդգծել է ՔԿՀ-ն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր