00:00:00

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված

20:43, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: «Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ»,-ասաց պաշտպանը: Նա նշեց, որ պաշտպանական կողմը, թեև դեռ որոշման օրինակը չի ստացել, ծանոթ չէ բովանդակությանը, սակայն, հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ներկայացվել էին իրենց բողոքի մեջ, համոզված էր, որ դա պետք է բավարարվեր: Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր