00:00:00

Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում

19:13, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:
Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար:
Ադրբեջանն այլևս կարիք չունի դիմելու նոր սադրանքների քանի դեռ կառավարությունում նստածները հոժարակամ մաս-մաս հանձնում են մեր երկրի կարևորագույն, ռազմավարական նշանակության դիրքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր