00:00:00

Հայտնի է «Քովիդ-19»-ի դեմ ռուսական մանկական պատվաստանյութի հավանական անվանումը

19:29, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ նախատեսված երեխաների համար, որը մշակվում է Գամալեայի անվան միկրոկենսաբանության և համաճարակաբանության ազգային հետազոտական կենտրոնում, կարող է ստանալ «Սպուտնիկ M» անվանումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: «Ամենայն հավանականությամբ, կմնա «Սպուտնիկ»՝ արդեն հասանելի դեղամիջոցնի օրինակով: Երեխաների համար նախատեսված պատվաստանյութի անվանմանը կավելանա М տառը: Ինչպես հասկանում եմ, դա կխորհրդանշի «փոքրերին» (маленькие)»,- ասել է մասնագետը: 12-17 տարեկանների համար հակակորանվիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել էին հուլիսին: Երեխաներին պատվաստում են նույն «Սպուտնիկ V»-ով, սակայն ավելի փոքր չափաբաժնով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր