00:00:00

Ինչ է քննարկել Փաշինյանը Թորոսյանի ու Մուրադյանի հետ

18:49, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենալու Կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող քննարկում։ Վերջին շրջանում Քովիդ -19-ի հաստատված դեպքերն ու արձանագրվող մահերը խիստ մտահոգիչ են դարձել, բացի այդ պատվաստումների տոկոսը քիչ է։ Մենք տեղեկացանք, որ հակահամաճարակային կանոնների պահպանման խախտումները զանգվածային բնույթ են կրում եւ Փաշինյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու է ստեղծված իրավիճակն ու դրանք կանխարգելելու եղանակները։ Ուշագրավն այն է, որ մինչ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին ու Առողջապահության համակարգի ներկայացուցիչներին լսելը Նիկոլ Փաշինյանը կորոնաիրավիճակը քննարկել է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի եւ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ։ Վերջինս մանրամասն ներկայացրել է իրավիճակն ու մատնանշել լուծման հնարավոր եղանակները։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը չի վստահում Ավանեսյանին եւ մինչ նրան, որպես Առողջապահության նախարար լսելը, թեման քննարկում է ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր