00:00:00

«Պաշարված» դիրք և հրամանատարական դիտակետ չկա․ ՊԲ-ն հերքում է

18:36, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է տարածել՝ կապված ֆեյսբուքյան որոշ գրառումների հետ, թե Արցախում կան պաշարված դիրքեր։ ՊԲ հայտարարության մեջ ասվում է․ Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները "պաշարված" դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։ Նշենք, որ րոպեներ առաջ գրառում տարածվեց այն մասին, թե ՊԲ 5րդ ՊՇ (Մարտակերտի) 4րդ ՀՎ ՀԴԿ-ն ( Օմեգա կոչեցյալը) հիմա փաստացի պաշարված է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր