00:00:00

Ռուս-իրանական մրցակցությունը թեժանում է Հարավային Կովկասում. Al-Monitor

17:37, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Միջին Արևելքի տարածաշրջանի իրադարձություններին անդրադարձող «Ալ-Մոնիտոր» ամերիկյան պարբերականը վերլուծել է Իրան-Ռուսաստան հարաբերությունները՝ անդրադառնալով Հարավային Կովկասում նրանց համագործակցության հեռանկարներին: Պարբերականն անդրադարձել է հոկտեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Մոսկվա կատարած այցին, որի ընթացքում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված «3+3» ձևաչափի ստեղծումը, որը ներառելու է Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային: «Մոսկվայում իրանցի դիվանագետն անդրադարձել է նաև Բաքվի հետ հարաբերություններում առկա խնդիրներին՝ շեշտադրելով Ադրբեջանի գործարքներն Իսրայելի հետ: Լավրովն, իր հերթին, հստակեցրել է, որ Ռուսաստանը դեմ է «Հարավային Կովկասում «ռազմական ակտիվությանը» և «սադրիչ զորավարժություններին»»,- գրում է հոդվածագիրը՝ մատնանշելով, որ Իրանը վերջերս զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին՝ տարատեսակ սպառազինման ներգրավմամբ: Աղբյուրը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան ևս համատեղ զորավարժություններ են անցկացրել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում՝ Բաքվի և Թեհրանի միջև լարվածության սրման ֆոնին: «Ընդհանուր առմամբ, Մոսկվայի համար հակասությունները Թեհրանի հետ կարող են շատ ավելի զգայուն լինել, քան վիճաբանություններն Անկարայի հետ: Ռուսաստանն ու Թուրքիան լրացնում են վակուումը Միջին Արևելքում և Հարավային Կովկասում՝ միմյանց ազդեցության գոտիների նկատմամբ ոտնձգություններ չանելով, այլ միայն բաժանելով դրանք (ինչպես դա տեղի է ունեցել Իդլիբում կամ Լիբիայում): Իրանը, մյուս կողմից, կարող է փորձել Ռուսաստանին դուրս մղել այնտեղից, որտեղ արդեն իսկ հաստատվել է՝ լինի դա Սիրիան կամ Հայաստանը: Իրանը Ռուսաստանի հետ կարող է ընդհարվել նաև Աֆղանստանում ազդեցություն հաստատելու հարցում»,- գրում է հեղինակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր