00:00:00

Բալիում երկրաշարժի հետեւանքով երեք մարդ է զոհվել

18:04, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը վիրավորվել են, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը: ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ուրբաթ ժամը 23:18-ին 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կղզու արեւելյան մասում: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Աղետների կառավարման գործակալության Բալի նահանգի աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ երկու մարդ է մահացել Բանգլի շրջանում, մեկը՝ Կարանգասեմում: Նա հավելել է, որ կղզում գտնվող եւս յոթ մարդ է վիրավորվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր