00:00:00

ԻՊ-ն ստանձնել է Աֆղանստանում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը

12:23, 16 հոկտեմբեր 2021 Աշխարհ

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին, Աֆղանստանի Քանդահար նահանգում շիաների «Բիբի-Ֆաթիմա» մզկիթի պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Amaq գործակալությանը: ԻՊ-ն հայտարարել է, որ երկու մահապարտներ են ներխուժել մզկիթ՝ կրակելով պահակներին եւ պայթուցիկ սարքեր են գործի դրել: Այսօր ավելի վաղ «Bakhtar News Agency» լրատվական գործակալությունը Twitter-ում հաղորդել է առնվազն 62 զոհի եւ 68 վիրավորի մասին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր