00:00:00

ԱՀԿ-ում մտահոգվել են Երկիր մոլորակի բնակչության ճարպակալման հարցով COVID-19-ով պայմանավորված իրավիճակի ֆոնին

00:49, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ԱՀԿ-ն մտահոգված է մոլորակի բնակչության ճարպակալման հարցով՝ հայտարարելով, որ խնդիրը սրվել է COVID-ի ֆոնին: Ինչպես ուրբաթ հայտարարել է ԱՀԿ Եվրոպական գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով ղեկավար, բժիշկ Կրեմլին Վիքրամսինգխեն, սննդի հարցում անհետեւողականությունը կարող է հանգեցնել ճարպակալման, հետեւաբար, կորոնավիրուսի առավել լուրջ զարգացման, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այսօր մեզ շատ է մտահոգում սննդի հետ կապված իրավիճակը, քանի որ մենք գիտենք, որ ճարպակալում ունեցող մարդիկ ունեն շատ բարձր ռիսկ կորոնավիրուսի առավել լուրջ զարգացման առումով: Մեկուսացման ընթացքում մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ ստիպված էին տնից աշխատել, նրանք ստիպված էին տանը գտնվել եւ ոչ կանոնավոր սնվելու միտումն ուժգնացել էր: Մարդիկ նաեւ ավելի քիչ հնարավորություն ունեին շուկա այցելել եւ ինքնուրույն ընտրել թարմ մթերքները»,-ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ ներկայում երեխաներն ու դեռահասները շատ ժամանակ են անցկացնում առցանց՝ սովորելու եւ շփվելու համար: «Մեծ Բրիտանիայից տվյալները վկայում են, որ երեխաներն ու դեռահասները դարձել են անառողջ մթերքների գովազդի լսարանը, եւ դա փոխել է սխեմաները, համաձայն որոնց սնվում էին երեխաները»,-եզրափակել է փորձագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր