00:00:00

Լավրովն ասել է, որ խառն ամուսնություններից ծնված երեխաները պետք է ՌԴ քաղաքացիություն ստանան

00:19, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ խառն ամուսնություններից ծնված երեխաները պետք է ինքնաբերաբար ստանան ՌԴ քաղաքացիություն՝ անկախ իրենց ծննդյան երկրից, գրում է Russia Today-ը: Արտերկրում ապրող ռուս հայրենակիցների VII-րդ համաշխարհային կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է խառն ամուսնություններում երեխաների քաղաքացիության վերաբերյալ քայլ կատարել: «Մենք համոզված ենք, որ որտեղ էլ որ ապրում է խառը ընտանիք, որտեղ էլ որ խառնամուսնությամբ երեխա է ծնվում՝ Ռուսաստանում կամ օտարերկրյա պետությունում, նա պարտավոր է, համաձայն Սահմանադրության, ինքնաբերաբար ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն», -ասել է երկրի գլխավոր դիվանագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր