00:00:00

«Աշխատանքային միգրանտները պետք է ռուսերեն իմանան». Պուտին

00:09, 16 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաց լեզուն անվանել է միավորող ուժ, որն ԱՊՀ տարածքում պահպանում է ընդհանուր քաղաքակրթական տարածքը: Ռուսաց լեզվի իմացությունը նվազագույն պահանջն է ԱՊՀ երկրիներից եկած և Ռուսաստանի Դաշնությունում աշխատող միգրանտների համար, ընդգծել է Պուտինը: Ինչպես նշում է vesti.ru-ն, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՌԴ նախագահը նշել է, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՊՀ մյուս պետությունների համար կարևոր է, որ ՌԴ-ում աշխատող միգրանտները հարմարվեն, ինտեգրվեն և հեշտությամբ մուտք գործեն նորմալ կյանք: «Պետք է հասկանալ, թե ինչ է Ռուսաստանը, հասկանալ, թե որն է Ռուսաստանի մշակույթը, հարաբերությունները Ռուսաստանի ժողովուրդների միջև», - ընդգծել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր