00:00:00

Իրանում 1 օրում արձանագրվել է Covid-19-ից մահվան 197 դեպք

23:59, 15 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 197 մարդ, այսպիսով` մահերի թիվը հասել է 123 695-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 1 օրում երկրում գրանցվել է վիրուսի 11 857 նոր դեպք, որից 1591-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված ընդհանուր 5 765 904 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 294 981-ը: 4924 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 47 713 258 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 22 816 536 քաղաքացի՝ երկու դեղաչափը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր