00:00:00

Բայդենը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության պարտքի շեմը բարձրացնելու մասին

15:59, 15 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կառավարության պարտքի սահմանաչափը 480 մլրդ դոլարով բարձրացնելու մասին օրինագիծ է ստորագրել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը: «Հինգշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, նախագահն օրինագիծ է ստորագրել, որը պետական ​​պարտքի շեմի  ավելացում է  նախատեսում 480 մլրդ-ով, ինչը, ինչպես ակնկալվում է, բավարար կլինի դաշնային կառավարության համար մինչեւ դեկտեմբերի սկիզբն իր պարտավորությունները շարունակելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ֆիննախը նախազգուշացրել էր, որ եթե մինչեւ հոկտեմբերի 18-ն անհրաժեշտ գործողություններ չձեռնարկվեն ​​սահմանաչափի հաստատման համար, երկրին տեսականորեն դեֆոլտ է սպառնում: Միացյալ Նահանգներում, ի տարբերություն երկրների մեծ մասի, պարտքի սահմանաչափը սահմանվում է օրենքով եւ չի կարող գերազանցվել առանց Կոնգրեսի հավանության: Հոկտեմբերի 1-ից երկիրը հատել էր օրենսդրական մարմնի կողմից թույլատրված կառավարության պարտքի 28.4 տրլն դոլարի սահմանը: Դեֆոլտը ինքնին երբեք չի եղել, բայց դրա հնարավորությունը լայնորեն օգտագործվում է Կոնգրեսում քաղաքական սակարկությունների համար: Ընդ որում, ավելի վաղ հանրապետականները Սենատում արգելափակել էին պարտքի շեմի բարձրացնելու առաջարկը՝  դեմոկրատների հետ քաղաքական լայն տարաձայնությունների պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր