00:00:00

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

15:49, 15 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ՝ քննարկելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին առնչվող հարցերը: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, նախարարները հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Եվրամիության միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին և քննարկել են իրենց դիրքորոշումները ստեղծված իրավիճակում: Աբդոլլահիանն ընդգծել է, որ բանակցությունները դրական մթնոլորտում են վերսկսվել և երկու կողմն էլ բավարարություն և պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկխոսությունը: «Մեր ներկայիս բանակցությունները Վիեննայում կենտրոնանում են ընթացիկ խնդիրների պրակտիկ լուծումներ գտնելու վրա, որոնք ի հայտ են եկել անօրինական պատժամիջոցները արդյունավետորեն վերացնելու հարցում Վաշինգտոնի միակողմանի դիրքորոշման պատճառով»,-ասել է իրանցի նախարարը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս ողջունել է բանակցությունների վերսկսումը՝ նշելով, որ գերատեսչության իր գործընկերներին հրահանգել է խորհրդակցություններ անցկացնել իրանցի պաշտոնակիցների հետ իրանական միջուկային գործարքին առնվող հարցերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր