00:00:00

Թուրքիայի հետ լարվածության ֆոնին Հունաստանն ու ԱՄՆ-ն ամրապնդում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը

02:49, 15 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Միացյալ Նահանգներն ու Հունաստանը ամրապնդում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը և Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինկենը հոկտեմբերի 14-ին միանգամից 5 տարով երկարաձգել են  Միջերկրական ծովի արևելքում ՝ Կրետե կղզում ծովային և ավիացիոն ռազմական բազաների օգտագործման պայմանագիրը: Ինչպես գրում է Al Arabiya-ն, հատկանշական է, որ նախքան այս պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում էր ընդամենը մեկ տարով: Վաշինգտոնը շնորհակալություն է հայտնել Աթենքին: «Հունաստանը վստահելի գործընկեր է», - ասել է Բլինկենը: Վերջին ամիսներին ԱՄՆ-ն  ուղղաթիռներ ու այլ սպառազինություններ է մատակարարել երկրին: Իսկ սեպտեմբերի վերջին Հունաստանը համաձայնել է Ֆրանսիայից գնել երեք ֆրեգատ և 24 բազմաֆունկցիոնալ Dassault Rafale ինքնաթիռ:   Միացյալ Նահանգները մտադիր է ապագայում ավելի շատ ռազմակայաններ օգտագործել Հունաստանի տարածքում, ներառյալ Կենտրոնական Հունաստանի օդանավակայանները և Թուրքիայի հետ սահմանին մոտ գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը: Աթենքը երկար տարիներ բախվում է Անկարայի և Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի ինքնիշխան իրավունքների վերաբերյալ թուրքական նկրտումների աճի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր